Արդյոք մեզ անհրաժե՞շտ են ԱԳՆ, ԱԽ, ԱԺ, ԱՆ, մեկ այլ ԱՆ ...
Ավելին՝ արդյոք մեզ ընդհանրապես պետականություն անհրաժե՞շտ է:
Չէ՛, ես հասկանում եմ, որ անհրաժեշտ է, սակայն այդ հարցում գրեթե չեմ տեսնում պետականության շահառուներին:
Բնակչության զգալի մասն անտարբեր է, մյուսը՝ պոտենցիալ արտագաղթող:
Բնակչության «էլիտայի» զգալի հատվածը ներգրավված է գործակալական ցանցերում, մյուսը՝ պարզունակ շահախարդախության մեջ:
Բնակչության «էլիտային» ավելի շատ հետաքրքրում են Քըլըչդարօղլուն, Պուտինը, Էրդողանը և Վոլկովն ու Լենցովը:
Փորձեք «էլիտայից» հետքրքրվել Արցախի կամ Արծվաշենի՝ իրենց պատկերացրած ապագայով:
Կամ բազմաբովանդակ կլռեն, կամ կասեն, որ ամեն ինչ կախված է Քըլըչդարօղլուից և Լենցովից:
«Էլիտայից» երբևէ լսե՞լ եք բացառապես իրենից կախված գործողությունների ծրագիր: Եվ, ընդհանրապես, որևէ ծրագրի մասին լսե՞լ եք:
Ի՞նչ իմաստ ունի պահել ԱԳՆ փոխնախարար, որը չգիտի, թե ինչ է լինելու անկլավների հետ:
Ի՞նչ իմաստ ունի պահել ԱԽ, որն այլ երկրին պարբերաբար գումար է փոխանցում, սակայն դրա դիմաց պարբերաբար ապրանք չի ստանում:
Կարելի է անվերջ փաստեր ներկայացնել:
Իմաստ չունի:
Հարցը մնում է բաց՝ արդյոք մեզ պետականություն անհրաժե՞շտ է և ո՞վ է դրա շահառուն:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)